Վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհաւորած է Տանըլտ Թրամփը Միացեալ Նահանգներու նախագահական ընտրութիւններուն յաղթելու կապակցութեամբ։
«Ջերմ շնորհաւորանքներս Միացեալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտօնում Ձեր տպաւորիչ յաղթանակի կապակցութեամբ։ Պարոն նորընտիր նախագահ, ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական յարաբերութիւններ կառուցելու համար՝ հիմնուած մեր ընդհանուր արժէքների, առաջնահերթութիւնների եւ շահերի վրայ»,- X-ի իր էջին գրած է Փաշինեանը։