Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի: