image

«Ադրբեջանը Կարմիր մահիկի միջոցով փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ օգնութիւնը ԼՂ-ին». Հայկական Կարմիր խաչի ընկերութիւն

«Ադրբեջանը Կարմիր մահիկի միջոցով փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ օգնութիւնը ԼՂ-ին». Հայկական Կարմիր խաչի ընկերութիւն

Հայկական Կարմիր խաչի ընկերութիւնը 24 օգոստոսին յայտարարած է, որ «Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերութիւնը խախտում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները»:

«Խախտւում է նախ եւ առաջ չէզոքութեան սկզբունքը․ այն ներգրաւուել է քաղաքական գործընթացում՝ բարձրաձայնելով իր կառավարութեան դիրքորոշումը՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թուում, այսպէս կոչուած, այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։

Ադրբեջանը, օգտագործելով Կարմիր մահիկի ընկերութիւնը, փորձում է խոչընդոտել Կարմիր Խաչի Միջազգային կոմիտէի՝ որպէս միակ մարդասիրական միջազգային կազմակերպութեան գործունէութիւնը Լեռնային Ղարաբաղում։

Ադրբեջանի Կարմիր մահիկի՝ քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին․ վերջինս չունի քաղաքական յայտարարութիւններ անելու եւ քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ»,- ըսուած է Հայկական Կարմիր խաչի ընկերութեան հաղորդագրութեան մէջ: