image

9 ծանր բուժառու Արցախէն Հայաստան փոխադրուած է

9 ծանր բուժառու  Արցախէն Հայաստան փոխադրուած է

Այսօր, ծանր վիճակի մէջ գտնուող 9 բուժառու, ռուս խաղաղապահներու ուղեկցութեամբ եւ շտապ օգնութեան մեքենայով Արցախէն տեղափոխուած են ՀՀ մասնագիտական բժշկական կեդրոններ, իսկ տակաւին 21 հոգի կը սպասեն իրենց տեղափոխման հնարաւորութեան։ Այս մասին յայտնած է Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութիւնը։

Հաղորդագրութեան մէջ նշուած է.«Հաշուի առնելով, որ ապրիլի 29-ից ատրպէյճանական կողմի յարուցած խոչընդոտների պատճառով, դադարեցուած են Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կողմից Արցախի բուժառուների տեղափոխութիւնները Հայաստան, ինչի հետեւանքով առ այսօր արդէն 30 բուժառու զրկուել էր տեղափոխման հնարաւորութիւնից։ Արցախեան կողմը ստիպուած է եղել դիմել ռուս խաղաղապահների աջակցութեանը եւ հրատապ կարիք ունեցող հիւանդներին տեղափոխել հայաստանեան բուժհիմնարկներ՝ նրանց կեանքը փրկելու համար: Իսկ մնացած 21 բուժառուները գտնւում են Արցախի բժիշկների հսկողութեան ներքոյ, որոնց կողմից ձեռնարկւում են հնարաւոր բոլոր միջոցները՝ նրանց առողջական վիճակի հետագայ վատթարացումը կանխելու համար: Խիստ կարեւոր է, որ օր առաջ վերականգնուեն Կարմիր խաչի կողմից իրականացուող՝ հիւանդների և դեղորայքի հումանիտար փոխադրումները՝ առանց ատրպէյճանցիների կողմից որեւէ խոչընդոտի եւ հսկողական միջամտութեան: Դա անհրաժեշտ պայման է Արցախի առողջապահութեան համակարգի արդիւնաւէտ գործունէութան համար»: