Հայերեն Վիքիպեդիան ստեղծել է նոր հոդված՝ «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)» վերնագրով, որը, ինչպես «Արևելքին» հայտնեցին «Վիքիմեդիա Հայաստան» հիմնադրամից, դեռևս անավարտ է, քանի որ նշված գործողությունները դեռևս չեն ավարտվել: Ըստ հիմնադրամի խորհրդի անդամ Մհեր Բեքարյանի, վիքի-խմբագիրները աշխատում են թեմային անդրադառնալ օպերատիվ կերպով՝ հոդվածում ընդգրկելով այս օրերի ողջ իրադարձություններն ու ինֆորմացիան: Վիքիպեդիայում ստեղծվել են նաև «Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)» հոդվածի տասնյակ լեզուներով տարբերակը, այդ թվում՝ ադրբեջաներենը:
Հայերեն հոդվածում ընդգրկված են դեպքերի ժամանակագրությունը, կորուստները, տարբեր երկրների ու քաղաքական գործիչների անդրադարձները, մամուլի հղումները, բողոքի ցույցերը, ուղերձները, կոչերը և այլն:
Հոդվածն՝ այստեղ: