image
Հրատապ լուրեր:

«Վերսուս» ստուդիայի ֆիլմը՝ Ստամբուլում

«Վերսուս» ստուդիայի ֆիլմը՝ Ստամբուլում

Ստամբուլում՝ Թուրքիայի Պատմության հիմնարկի (Tarih Vakfi) դահլիճում տեղի է  ունեցել «Վերսուս» ստուդիայի արտադրած «Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմի թուրքերեն տարբերակի պրեմիերան։

Ինչպես «Արևելքին»  հայտնեցին «Վերսուս» ստուդիայից, ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ են ունեցել Պատմության հիմնարկի գործադիր տնօրեն Մուննեվեր Էմինօղլուն, Պատմության Հիմնարկի նորընտիր նախագահ Ըշըք Թամդողանին (Işık Tamdoğan), ֆիլմի սցենարի հեղինակ Տիգրան Պասկևիչյանն ու ֆիլմի խորհդատու, լուսանկարիչ, ռեժիսոր Մեսութ Յաշար Թուֆանը։  

Ֆիլմի ցուցադրությունից հետո Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, ֆիլմի գլխավոր խորհրդատու Արա Գոչունյանի հանդիսավարությամբ տեղի է ունեցել  քննարկում, որին մասնակցել են Պատմության հիմնարկի նախկին նախագահ Բյուլենթ Բիլմեզը, վաստակավոր դեսպաններ Վոլքան Վուրալը և Ունալ Չեւիքգյոզը, լրագրող, թուրքական NTV-ի լրատվական բաժնի ղեկավար Մեթե Չուբուքչուն։

Քննարկման մասնակիցները բարձր գնահատելով «Վերսուս» ստուդիայի եւ Պատմության հիմնարկի համատեղ ջանքով ստեղծված վավերագրական ֆիլմը, ընդգծելով դրա արդիականությունն ու օբյեկտիվությունը, խոսել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, երկու երկրների միջև սահմանների բացման հեռանկարների մասին։

Հիշեցնենք, որ «Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմը ստեղծվել է Հայաստանի «Եւրասիա Համագործակցություն» հիմնադրամի «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում Եւրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։