ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր՝ Աննա Գրիգորեան հրաժարեցաւ «Իմ քայլ»-ը խմբակցութենէն, սակայն ան վար չի դներ իր մանտաթը: Այս մասին ան գրած է իր դիմատետրի էջով:
«Սիրելի հայրենակիցներ,
Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրուած մանտաթը՝ միեւնոյն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցութիւնից։
Մեր երկրի համար այս դժուարին եւ պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդուածութիւն չունենալով որեւէ քաղաքական ուժի առջեւ։ Մանտաթս վերցնում եմ որպէս անկախ, անկուսակցական պատգամաւոր՝ ի շահ Սիւնիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- գրած է Գրիգորեան։