Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 26-ին, հրապարակեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը, նա այժմ ազատության մեջ է:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստի ընդմիջմանը Վարդգես Գասպարին ողջագուրվեց դատարան եկած իրեն սատարողների եւ կնոջ հետ, լրագրողների հարցերին, սակայն, հրաժարվեց պատասխանել, միայն ասաց. «Ինձ դարձրին գաղութի փոշի», ասաց նաև, որ ֆիզիկական խնդիրներ չունի, պարզապես հոգեբանական հոգնածություն է զգում: