image

TEXTO-ն տնօրինող ֆրանսահայ Կուրտիկյան ընտանիքը 155 հազար եւրոյի հագուստ է ուղարկել Հայաստան

TEXTO-ն տնօրինող ֆրանսահայ Կուրտիկյան ընտանիքը 155 հազար եւրոյի հագուստ է ուղարկել Հայաստան

Ինչպես տեղեկանում ենք Երևանում գործող «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունից, օրերս խոշոր նվիրատվություն է ստացվել ֆրանսահայ Կուրտիկյան ընտանիքից: Կուրտիկյանները իրենց պատկանող «TEXTO» ընկերության միջոցով սիրիահայերի հարցերով զբաղվող կազմակերությանն են տրամադրել 155,000 եւրո արժողությամբ կանացի և տղամարդու տարբեր տարիքի համար նախատեսված 4200 կտոր նոր հագուստ: Հագուստը բաշխվելու է Հայաստանում ապրող սիրիահայ կարիքավոր ընտանիքներին: Կազմակերպությունից տեղեկացնում են, որ սիրիահայերը կարող են ներկայանալ Քանաքեռ 1 հասցե, ապրիլի 1-ին, 4-ին,  5-ին, 6-ին՝ սիրիական անձնագրերով: