Այսօր Ստամբուլի Իսթիկլար կենտրոնական պողոտայի մոտակա փողոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ինչպես հաղորդել ենք, զոհվել է 4 և վիրավորվել 36 հոգի: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որի անձը դեռևս պարզված չէ:
Քիչ առաջ Պոլսից տեղեկացանք, որ վիրավորվածներից մեկը հայ է՝ Օգսան Խաչանյանը: