image
Հրատապ լուրեր:

Սարսափներ, որոնք դեռ հետապնդում են նրանց. National Geographic-ի անդրադարձը՝ Հայաստանին. տեսանյութ

Սարսափներ, որոնք դեռ հետապնդում են նրանց. National Geographic-ի անդրադարձը՝ Հայաստանին. տեսանյութ

Վերջերս կրկին Հայաստան էր այցելել միջազգային մրցանակակիր, հայտնի լրագրող-լուսանկարիչ,  National Geographic-ի աշխատակից Ջոն Ստենմայերը: Նա միջազգային աշխատարան վարեց Գյումրիում և երկու դասախոսություն-հանդիպում ունեցավ Երևանում:


Գյումրիում է միջազգային ճանաչված լուսանկարիչ-լրագրող  Ջոն Ստենմայերը. լուսանկար


Ջոն Ստենմայերն անցյալ տարի այս օրերին նույնպես Հայաստանում էր: Նա ծանոթացել էր հայ ժողովրդի, Հայաստանի պատմությանը և իր գործընկերոջ՝ Փոլ Սալոպեկի հետ հոդված պատրաստել Հայաստանի մասին:  Հոդվածը տպագրվել է National Geographic-ի այս ամսվա՝ ապրիլի համարում: մբողջությամբ՝ այստեղ): 

Հոդվածի առցանց տարբերակում լուսանկարների հետ միասին տեղադրված է նաև Ջոն Ստենմայերի նկարահանած տեսանյութը՝ 1915-ի սարսափները վերապրած հայ ծերերի մասին, որոնց Ջոնը հանդիպել է Հայաստանում:  Տեքստի թարգմանիչ՝  4Plus վավերագրական լուսանկարչական կենտրոնի համահիմնադիր՝ Անուշ Բաբաջանյան: