image

Փաշինեան ընտրակեղծիքի մասին բուռն յայտարարութիւններ կատարեց

Փաշինեան ընտրակեղծիքի  մասին բուռն յայտարարութիւններ կատարեց

Կարծեմ արդէն հասած է պահը արձանագրելու, թէ ինչ հարկաւոր է Հայաստանի Հանրապետութիւնը հզօր, կենսունակ, ինքնիշխան եւ լիարժէք պետութիւն դարձնելու համար, մեզ հարկաւոր են հիմնարկներ: Այս մասին «Այո»-ի շտապի դրամահաւաքի ժամանակ ըսած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Հայաստանի Հանրապետութիւնը հզօր, կենսունակ, ինքնիշխան եւ լիարժէք պետութիւն դարձնելու համար մեզ հարկաւոր են հիմնարկներ: 2018թ. Մայիսին արձանագրուեց հիմնարկներից կարեւորագոյնի՝ քաղաքացու յաղթանակը: Յաջորդ փուլում Հայաստանում վերահաստատուեց ընտրութեան ինստիտուտը, որովհետեւ մենք անշրջելիօրէն փակեցինք ընտրութիւնները կեղծելու շրջանը: Յաջորդ փուլում մենք կայացրինք Ազգային ժողովը, որպէս հիմնարկ: Յաջորդ հիմնարկը, որը կայացաւ, կառավարութիւնն է, որովհետեւ Հայաստան ընտրեց կառավարութիւն ու վարչապետ: Արդէն յստակ գծագրել ենք դատական համակարգի՝ որպէս հիմնարկի կայացման ճանապարհը, եւ հիմա եկել է հերթը՝ Սահմանադրական դատարանն որպէս հիմնարկ կայացնելու»,-իր ելոյթին մէջ ըսած է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ երկու դրվագ կա, թե ինչու կայացած չէ ՍԴ-ն որպես ինտիտուտ. առաջինը, որ կա ՍԴ-ի կոնկրետ նկարագրություն, բայց այդպիսի ՍԴ չունի Հայաստանը և եթե այսօր փոփոխություն չանի, չի ունենալու նկարագրածի պես ՍԴ մինչև 2035  թվականը, իսկ հաջորդը՝ ՀՀ սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը արձանագրում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Եվ հարց. այսօր ՀՀ-ում գործող ՍԴ-ն ո՞ւմ է ներկայացնում, ումի՞ց է բխում իշխանությունը, մենք կարող ենք բարձրաձայնել տասնյակ հազարավոր վարկածներ, բայց մի բան հստակ է, այս պահին գործող ՍԴ-ն որևէ իշխանություն՝ չունի ստացած ժողովրդից, և վայելում է ՀՀ ժողովրդի բացարձակ անվստահությունը: Չփոխել այս ինստիտուտը, դա նույնն է, թե հավատալ այն բանին, որ կարելի է ունենալ S դասի «Մերսեդես», երբ նրա վրա տեղադրված է «Մոսկվիչ» 408-ի անվադողներ, ու առաջ գնալ: Մենք այսօր պետք է մեր հայրենիքում իրականացնեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ու իր թիմն ակտիվ մասնակցելու են քարոզարշավին, լինելու են բոլոր քաղաքներում. «Հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ անկախ ու հպարտ քաղաքացին, այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա, ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք»: