image
Հրատապ լուրեր:

Մրցույթ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ. սիրո մեծ փորձություն» թեմայով

Մրցույթ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ. սիրո մեծ փորձություն» թեմայով

Շեքսպիրի մահվան չորս հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Բրիտանական ակումբը հայտարարում է ակնարկների մրցույթ՝«Ռոմեո եւ Ջուլիետ. սիրո մեծ փորձություն» թեմայով: 
Մրցանակային ֆոնդը 100 հազար դրամ է: 
Ակնարկը պետք է լինի հայերեն, մուտքագրված Unicode-ով, word-ով 1400-4500 բառի սահմաններում։ Նույն հեղինակը կարող է ներկայացնել միայն մեկ հոդված՝ ուղարկելով Projects.yerevan@fco.gov.uk հասցեով՝ subject-տողում նշելով Romeo and Juliet Contest:
Ողջունվում են քննադատական վերընթերցումները, վերլուծությունները, որոնք հանրահայտ գործը մեկնում են բոլորովին անսպասելի, հետաքրքիր կամ յուրօրինակ լույսով, ոչ թե ավանդական-քրեստոմատիական կամ ակադեմիական տեսանկյունից: Ողջունվում են նաեւ ստեղծագործության մեկնաբանման փորձերը այլ՝ անհատական-սուբյեկտիվ կամ մասնագիտական փորձառության դիտակետից:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 29-ն է:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն գարնան առաջին տասնօրյակի ընթացքում։