image

Մարտի 1-ին, ժամը 18.30-ին երթ ենք անում Ազատութեան հրապարակից՝ Միասնիկեանի յուշարձան. վարչապետ (տեսանիւթ)

Մարտի 1-ին, ժամը 18.30-ին երթ ենք անում Ազատութեան հրապարակից՝ Միասնիկեանի յուշարձան. վարչապետ (տեսանիւթ)

Մարտ 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ պիտի ընենք Ազատութեան հրապարակէն՝ Միասնիկեանի յուշարձան: Այդ օրը նաեւ ուղերձով պիտի դիմեմ ժողովուրդին:

Այս մասին քիչ առաջ ֆէյսպուքեան իր էջի եթերի ժամանակ յայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Լրանում է Մարտի 1-ի իրադարձութիւնների 11 տարին: Քննարկումների արդիւնքում որոշեցինք այդ օրը նշանաւորել քաղաքացիական հզօր երթով՝ Ազատութեան հրապարակից մինչեւ Միասնիկեանի արձան:

Այս երթը նուիրուած է լինելու ՀՀ քաղաքացու յաղթանակին, ուղղուած է լինելու ընդդէմ բռնութեան, ընտրակեղծիքների, փտածութեան, ապօրինութիւնների: Երթը նշանաւորելու է այն գաղափարը, որ ՀՀ քաղաքացու յաղթանակը անշրջելի է, չեն լիենլու այլեւս ընտրակեղծիքներ, մենք դէմ ենք կանգնում բռնութիւններին, քաղաքական հետապնդումներին, կաշառակերութեան:

Այդ օրը մենք յարգանքի տուրք կը մատուցենք 2008-ի Մարտի 1-ի 10 զոհերի յիշատակին:

Մարտի 1-ին, ժամը 18:30-ին բոլորիդ հրաւիրում եմ Ազատութեան հրապարակ՝ այնտեղից շարժուելու դէպի Միասնիկեանի արձան՝ յարգանքի տուրք մատուցելու: Այդ օրը ես նաեւ ուղերձով կը դիմեմ ժոովրդին:

Մարտի 1-ին մենք պէտք է մեր նուիրուածութիւնը ի ցոյց դնենք փտածութեան ու անօրինականութիւնների էջը փակելուն:

Կը հանդիպենք մարտի 1-ին, 18:30-ին»,-եզրափակած է վարչապետը: