Հայաստանի մէջ արձանագրուած է «Քորոնա» ժահրով վարակուելու 43 նոր դէպք: Այս մասին նշուած է ՀՀ Առողջապահութան նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանի մէջ 27 մարտի՝ ժամը 10:00-ի դրութեամբ «Քորոնա» ժահրի հաստատուած դէպքերու ընդհանուր թիւը 372 է: Հետազօտութիւններու 2172-ը բացասական արդիւնք տուած է: 26 Մարտին արձանագրուած է «Քորոնա» ժահրով հիւանդի մահուան առաջին դէպքը: