image

Հայ պատգամավորներն այցելել են Սուրբ երկիր

Հայ պատգամավորներն այցելել են Սուրբ երկիր

Երուսաղեմից տեղեկանում ենք, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան, ուր հայ պատգամավորներին ընդունել է պատրիարքական փոխանորդ Տ. Սեւան Արք. Ղարիբյանը: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ հայ խորհրդարականները Երուսաղեմ են այցելել Իսրայել կատարած այցի շրջանակներում: Երուսաղեմում պատգամավորներին ուղեկցել է  Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: Պատրիարքական փոխանորդի հետ հանդիպումից հետո հայ պատգամավորները մտել են քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրը` Սուրբ Հարության տաճար: