image
Հրատապ լուրեր:

Հայ նահատակ հեղինակները՝ Հայ մատենագրության թվանշանային գրադարանում

Հայ նահատակ հեղինակները՝ Հայ մատենագրության թվանշանային գրադարանում

ՀԱՀ Հայ մատենագրության թվանշային գրադարանը  վաղը Հայաստանի Ամերիկյան համալսարանում ներակայացնելու է իր նոր կայքէջը՝ նորացված բովանդակությամբ և արդի գործիքակազմով։ 
Գրադարանն իր նախորդ, բայց հարստացված բաժիններին՝ «Հայ դասական մատենագրություն», «Արևմտահայ և «Սփյուռքի գրականություն», ավելացրել է ևս մեկը՝ «Նահատակ հայ հեղինակներ» անվանմամբ: 
Այն ներառում է Մեծ Եղեռնի զոհ դարձած գրողների, բանաստեղծների, հրապարակախոսների, պատմաբանների, լեզվաբանների, ազգագրագոտների և այլ մասնագետների՝ թվով 40 հեղինակների մոտ 60 հատոր աշխատություններ։ 
Դրանց մի մասը նախկինում հրատարակված լինելով արևմտահայ մամուլի էջերում, երբեք լույս չէր տեսել առանձին հատորներով։ Աշխատություններն օժտուած են համառոտ ու ընդարձակ կենսամատենագիտություններով։

Դասական հայ գրականության տեքտերին զուգահեռ գործում է նաև «Նոր Բառգիրք Հայկազնեան լեզու»-ի էլ-տարբերակը։


Կայքէջը մատչելի է ժամանակակից դյուրակիր սարքերում։ 

Գրադարանը տեղեկացնում է նաև, որ ամենամոտ ապագայում կբացվի նաև գրադարանի էլ-հավելվածը iOS եւ Android ծրագրաշարերով աշխատող դյուրակիր սարքերի համար։

 

Նահատակ հայ հեղինակները՝
Հայ մատենագրության թվանշային գրադարանում


Գրիգոր Զօհրապ

* Յարութիին Շահրիկեան (Ատոմ)

* Գարեգին Չագալեան (Խաժակ)

* Խաչատուր Մալումեան (Ակնունի)

* Սիամանթօ (Ատոմ Եարճանեան)

* Մելքոն Կիւրճեան (Հրանդ)

* Դանիէլ Վարուժան

* Ռուբէն Զարդարեան

* Ռուբէն Սեւակ (Չիլինկիրեան)

* Նազարէթ Տաղաւարեան

* Կարապետ Փաշայեան Խան

* Լեւոն Լարենց (Քիրիշճեան)

* Սմբատ Բիւրատ (Տէր-Ղազարենց)

* Բարսեղ Շահպազ

* Արտաշէս Յարութիւնեան

* Ժագ Սայապալեան (Փայլակ)

* Գեղամ Բարսեղեան

* Տիգրան Չէօկիւրեան

* Յակոբ Թէրզեան (Յակթէր)

* Տիգրան Օտեան (Ասօ)

* Երուանդ Սրմաքէշխանլեան (Երուխան)

* Թլկատինցի (Յովհաննէս Յարութիւնեան)

* Յակոբ Պապիկեան

* Գագիկ Օզանեան

* Յովհաննէս Գազանճեան

* Գեղամ Տէր Կարապետեան

* Մարի Պէյլէրեան

* Տիրան Չրաքեան (Ինտրա)

* Յարութիւն Ճանկիւլեան (Կայծիկ)