ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ իր խորհրդական է նշանակվել Դավիթ Կարապետյանը: Այս մասին Կարապետյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հուսով եմ՝ արդարացրեցի կառավարությունում առաջին փոխվարչապետի օգնականի՝ ինձ վստահված պարտականությունները: Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Կարապետյանը:
Դավիթ Կարապետյանը կառավարությունում եղել է նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի օգնականը: