image

Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան

Աթենքում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան

Ըստ Հունաստանում Հայաստանի հանրապետության դեսպանության Թվիթերյան պաշտոնական էջի, նախնական տվյալներով Կոս կղզի մոտակայքում երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան։ 

Ինչպես հայտնի է, այսօր՝ հուլիսի 21-ի գիշերը Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում, հունական Կոս կղզու մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել:  Կոս կղզում մահացել է երկու եւ տուժել մոտ 120 մարդ եւ եւս 70-ը տուժել են հարակից կղզիներում:

Երկրաշարժն առաջացրել է ցունամի, իսկ ստորգետնյա ցնցումները զգացվել են Էգեյան ծովի  թուրքական ափի երկայնքով։ Բնակավայրերում անջատվել է էլեկտրականությունը: 

Փրկարարներն օգնություն են ցուցաբերում տեղում: