Աշխարհի տարբեր երկրներում նշում են Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» հանրահռչակ գրքի լույս ընծայման 150-ամյակը: Հեքիաթ-վիպակը գրվել է 1865 թվականին, այն ունի նաեւ շարունակություն՝ «Ալիսը հայելու աշխարհում»։ Բազմաթիվ լեզուներով թարգմանված «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը թարգմանվել է նաեւ հայերեն: Հեքիաթի հիման վրա ստեղծվել են մուլտֆիլմեր, ֆիլմեր, անիմացիաներ, համակարգչային խաղեր: Իր հմայքը երբեք չկորցնող հեքիաթ-վիպակն այսօր էլ շարունակում է ազդեցություն ունենալ համաշխարհային մշակույթի վրա: Ալիսի 150-ամյակը հատկապես շուքով է նշվում Մեծ Բրիտանիայում, քանի որ Լուիս Քերոլը անգլիացի է: Նա եղել է մաթեմատիկոս, փիլիսոփա եւ լուսանկարիչ, սակայն դարձել է ֆանտաստ գրող:
«Ալիսը հրաշքների աշխարհում» ստեղծագործությունն առաջին անգամ բեմադրվել է 1886-ին, իսկ էկրանավորվել՝ 1903-ին։ Առաջին էկրանավորումից Բրիտանական ազգային կինոպահոցում պահպանվել է մոտ 10 րոպեանոց ժապավեն: