Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առիթիվ ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որում մասնավորապես ասված է.
«Հավաքական ահաբեկչության, այլ կերպ ասած՝ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն ու հայ եկեղեցին իրենց փորձառությամբ գիտեն, թե ինչ է նշանակում անմեղ մարդկանց արյուն թափել։
Ահաբեկչությունը համամարդկային չարիք է, որի դեմ աշխարհի բոլոր կրոնները, մշակույթները, քաղաքակրթություններն ու ազգերը պարտավոր են հավաքական դիրքորոշում որդեգրել, այն արմատախիլ անելու ` հասարակությունից»:
Արամ Ա-ն իր աղոթքներն է հղել ահաբեկչությունից զոհվածների հոգիների համար և նշել, որ հայ ժողովրդը միշտ զորավիգ է իր երկար դարերի բարեկամ ու մարդկային գերագույն արժեքների հավատարիմ ֆրանսիացի ժողովրդին։