image

Արամ Ա-ն ցավակցել է Ֆրանսուա Օլանդին

Արամ Ա-ն ցավակցել է Ֆրանսուա Օլանդին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առիթիվ ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որում մասնավորապես ասված է. 

«Հավաքական ահաբեկչության, այլ կերպ ասած՝ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդն ու հայ եկեղեցին իրենց փորձառությամբ գիտեն, թե ինչ է նշանակում անմեղ մարդկանց արյուն թափել։

Ահաբեկչությունը համամարդկային չարիք է, որի դեմ աշխարհի բոլոր կրոնները, մշակույթները, քաղաքակրթություններն ու ազգերը պարտավոր  են հավաքական դիրքորոշում որդեգրել,  այն արմատախիլ անելու ` հասարակությունից»: 

Արամ Ա-ն իր աղոթքներն է հղել ահաբեկչությունից զոհվածների հոգիների համար և նշել, որ հայ ժողովրդը միշտ զորավիգ է  իր երկար դարերի բարեկամ ու մարդկային գերագույն արժեքների հավատարիմ  ֆրանսիացի ժողովրդին։