Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ այսօր Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Ա Վեհափառ հայրապետը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիության Մշակույթի, երիտասարդության և գիտության զարգացման նախարարի բնակարանում:
Նախարար շեյխ Նահեան Բեն Մուբարաք Ալ Նահեան պաշտոնական ընդունելություն-ճաշկերույթ է կազմակերպել Արամ Ա-ի և նրան ուղեկցող եկեղեցական պատվիրակության պատվին:
Հանդիպման ընթացքում Արամ Ա-ն բարձր է գնահատել հայ համայնքի նկատմամբ ԱՄԷ կառավարության ցուցաբերած հոգատար վերաբերմունքը: Իր հերթին շեյխ Նահեան Բեն Մուբարաք Ալ Նահեան մատնանշել է երկրում հաստատված հայերի աշխատասիրությունն ու պարկեշտությունը, ինչպես նաև՝ երկրի զարգացման գործում նրանց բերած կարևոր նպաստը:

Նախարար շեյխ Նահեան Բեն Մուբարաք Ալ Նահեան՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպմանը

Նախարարի ընտանիքի կրտսեր անդամներից