image

Ամերիկյան ընկերությունը ներողություն է խնդրել՝ ակամայից հակահայ գործողություն կատարելու համար

Ամերիկյան ընկերությունը ներողություն է խնդրել՝ ակամայից հակահայ գործողություն կատարելու համար

Geico Skytypers ամերիկյան ընկերությունը, որն անցյալ շաբաթ թուրքամետ ուժերի կողմից վարձատրվել է Նյու Յորքի երկնքում Թուրքիան փառաբանող և հակահայ արտահայտություններ գրելու համար, ներողություն է խնդրել՝ բազմաթիվ բողոքներից հետո:  Ընկերությունը նշել է, որ տեղյակ չի եղել գրությունների բովանդակությունից և  հակահայ քաղաքականություն չի հետապնդում:

Ինչպես տեղեկացրել էինք,  ապրիլի 24-ին ընդառաջ, տասնյակ երիտասարդներ, ամերիկյան պարող խմբի ուղեկցությամբ հավաքվել էին Բրուքլին նշանավոր կամրջի հարևանությամբ և թուրքական նշաններով շապիկներ հագած, պարերի միջոցով հակահայ կոչեր  հնչեցրել: Երիտասարդները նաև հատուկ սարքի միջոցով գրություններ են գրել Մանհեթենի երկնքում:

Գրություններից մեկը Աթաթուրքի նշանավոր խոսքն է՝ «Երջանիկ է այն մարդը, որը կասի, թե թուրք է ծնվել»: Երիտասարդները, ժխտելով հայոց ցեղասպանության փաստը, երկնքում գրել են՝ «Թողեք, որ պատմությունն ինքը դատի», «Թուրքիա-իրականություն»«Ռուսաստան+Հայաստան», իսկ մեկ այլ գրությամբ ուշադրություն են հրավիրել ԱՍԱԼԱ կազմակերպության վրա, նշելով, որ PKK-ի, PYD-ի, ISIS-ի նման այն ևս ահաբեկչական կազմակերպություն է:  

Թուրքերի և թրքամետ ամերիկացիների այս ակցիան վեճերի տեղիք է տվել Թուիթերում: