image
Հրատապ լուրեր:

Ամերիկաբնակ հայաստանցի նշանավոր նկարիչն ամերիկյան համալիրում նոր աշխատանքներ է ներկայացրել

Ամերիկաբնակ հայաստանցի նշանավոր նկարիչն ամերիկյան համալիրում նոր աշխատանքներ է ներկայացրել

ԱՄՆ-ում բնակվող նշանավոր հայ նկարիչ Յուրոզը՝ Յուրի Գևորգյանը, Լոս Անջելեսի Convention Center-ում (LACC), մասնակցելով Լոս Անջելեսի Արվեստի այս տարվա փառատոնին, ներկայացրել է իր նոր աշխատանքները,  որոնք ըստ ամերիկյան մամուլի, նորություն են ժամանակակից արվեստում:

Հիմնականում գեղանկարչությամբ զբաղվող արվեստագետն այս անգամ ներկայացրել է քանդակներ, որոնց մեջ են եղել նաև պատի վրա կատարված աշխատանքներ:

Յուրոզը ԱՄՆ-ի ամենահայտնի ժամանակակից արվեստագետներից մեկն է: Նա Հայաստանից ԱՄՆ է գաղթել խորհրդային տարիներին:  

 

 

 

 

Yuroz at LA Art Show 2016 Booth 1409/1508