ԱՄՆ-ում բնակվող նշանավոր հայ նկարիչ Յուրոզը՝ Յուրի Գևորգյանը, Լոս Անջելեսի Convention Center-ում (LACC), մասնակցելով Լոս Անջելեսի Արվեստի այս տարվա փառատոնին, ներկայացրել է իր նոր աշխատանքները, որոնք ըստ ամերիկյան մամուլի, նորություն են ժամանակակից արվեստում:
Հիմնականում գեղանկարչությամբ զբաղվող արվեստագետն այս անգամ ներկայացրել է քանդակներ, որոնց մեջ են եղել նաև պատի վրա կատարված աշխատանքներ:
Յուրոզը ԱՄՆ-ի ամենահայտնի ժամանակակից արվեստագետներից մեկն է: Նա Հայաստանից ԱՄՆ է գաղթել խորհրդային տարիներին:
