Աթաթուրքի նկարով պայուսակներ՝ Հայաստանի շուկայում

24 July 2020 , 13:22
Մարի Պաղտոյեան-Քարճյանը գրում է.
Այսօր պատահմամբ հանրախանութ էի մտել ու այս պայուսակը տեսա։ Մի պահ ասեցի «Քեզի ի՞նչ Մարի», բայց հետո չդիմացա, վերցրեցի տեղից ու գնացի պատասխանատուի մոտ.
«Այս պայուսակի վրա ու՞մ անունը և նկարն է»,-հարցրեցի:
Իրար նայեցին մի պահ Atatürk բառը կարդալուց հետո անդրադարձան, բայց ասացին՝ չգիտենք:
Բացատրելուցս հետո ասացին. «Է, հա յանիմ ի՞նչ, մենք աշխատող ենք ի՞նչ անենք»:
Արդեն ամեն բան այս երկրում «մեզ ի՞նչ, մենք ի՞նչ կարող ենք անել» մտածումի պատճառով է գալիս, ասեցի, ու պայուսակը ձեռքը տալով խնդրեցի գոնե խանութում չցուցադրեն առ ի հարգանք մեր զինվորներին ու հեռացա։
Իսկ ավելի վատը՝ դիտմամբ ետ գնացի նայելու և տեսա էլի տեղն էին դրել՝ վաճառքի:
Ամեն բան հասկանում եմ, երկրում ամեն արտադրանք չկա, հնարավոր է՝ ստիպված են Թուրքիայից ներմուծել, բայց բերել և Աթաթուրքի նկարով, անունով պայուսակը վաճառե՞լ Հայաստանում...
էն որ ասում եք «Հայը թասիբով ա», շատ կներեք բայց այ սա անթասիբություն է։
Գիտեմ այդ շուն թուրքը ուղարկած կլինի, բայց մենք այդքան արժանապատվություն չունե՞նք որ չցուցադրենք ու վաճառքի չհանենք մեր հայրենիքում:
Եթե իմ մտածումը չափազանցություն է, ներող եղեք։

Լրահոս
Խապրիկ

2021-01-19 - Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը


2021-01-16 - Կորոնավիրուսից մահացել է Մեղրիկ եպս. Բարիքյանը

2021-01-14 - Խաչիկ Մուրադյանը կաշխատի ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում

2021-01-11 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՝հանուն Արցախի (Տեսանիւթ)
Լուսանկար և պատմություն

2020-08-26 - Մուսալեռցիներ

2020-08-14 - 108 տարի առաջ կայացավ «Անուշ» օպերայի առաջնախաղը

2020-08-13 - Բախալ Հովհաննեսն ու նրա խանութը Խարբերդում

2020-08-08 - Հայ պատմաբանը՝ Բեյրութի ավերակներում

2020-05-25 - Ի՞նչ են խորհրդանշում «Սասունցի Դավիթ» արձանի մասերը

2020-05-24 - Վարդան Մամիկոնյանի հայտնի նկարի պատմությունը

2020-05-11 - Օշարակ վաճառողը` Խարբերդից. 1910 թ.

2020-04-29 - Հայ կանանց «ազգային» դիմակները՝ անկախ համաճարակներից

2020-04-21 - Ցեղասպանությունից փրկված որբերը գուլպա են գործում
Ի՞նչ Գրեցին
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա

2021-01-19 - Արուեստի հանրայայտ գործիչ՝ Վիգէն Ստեփանեան ոչ եւս է

2021-01-15 - Պէյրութի մէջ. «Քորոնա»ի հետեւանքով 2 երիտասարդ զոհեր

2021-01-16 - Տ. Մեղրիկ եպս. Բարիքեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-01-12 - Դոկտ. Կարպիս Տէր Եղիայեան զոհ՝ «Քորոնա»ի

2021-01-13 - Հայ Կաթողիկէ Պատրիարքը հիւանդանոցային բուժման տակ

2021-01-07 - Հալէպ ծնած Կարօն՝ հայրենիքի նահատակ
