Այսօր Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծումից հայ է վիրավորել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը կայուն է: Վիրավորվածը կին է՝ Լեդա Գյուլուզյանը: Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ուժգին ռմբակոծվել են Հալեպի մի շարք թաղամասեր, այդ թվում՝ հայկական բնակավայրերը: Ռումբ է ընկել նաև Սիս անունով հայկական կառույցի ետնամասում: