Այսօր Բեյրութի նավահանգստի պայթյունից վնասվել են նաեւ հայկական կառույցներ, մասնավորապես՝ ՀՅԴ Շաղզոյան կենտրոնը, որտեղ գտնվում են «Ազդակ» օրաթերթի խմբագրությունը, «Վանա Ձայն» ռադիոկայանը, Համազգայինի ցուցասրահը եւ այլ գրասենյակներ: Վնասվել են հայերին պատկանող բազմաթիվ խանութներ, կան վիրավորներ: Այս մասին տեղեկացանք Բեյրութից: Վնասների չափը ճշտվում են:
Պայթյունը ցնցել է նավահանգստին մոտ գտնվող հայաբնակ Բուրջ համուդ ավանը: Հայերին սրտապնդելու համար այս պահին Բուրջ Համուդ է այցելել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Նա քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի և այլ պաշտոնյաների հետ շրջում է թաղերով:
Բեյրութը հայտարարվել է աղետյալ քաղաք: