Սիրիահայ լուսանկարիչ-լրագրող, սիրիական «Սանա» և ֆրանսիական AFP գործակալությունների թղթակից Ջորջ Ուրֆալյանն այսօր վիրավորվել է Սիրիայի արևմտյան հատվածում՝ պատերազմական գործողությունները լուսաբանելու ժամանակ: Այս մասին «Արեւելքը» տեղեկություն ստացավ Հալեպից: Հայ լրագրողի հետ վիրավորվել են նաև երկու սիրիացի լրագրողներ: Նրանք փոխադրվել են Հալեպի համալսարանական հիվանդանոց, որտեղ այս պահին ապաքինվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ջորջ Ուրֆալյանը Սիրիայի պատերազմի առաջին օրից լուսաբանում է պատերազմական գործողությունները. 2015-ին նա կրկին վիրավորվել էր Հալեպի ռմբակոծություններից մեկի ժամանակ: Միջազգային լրատվական գործակալությունները հաճախ են տարածում պատերազմի դաշտից կատարված նրա լուսանկարները: