image

69 Քուէ ստանալով Հասսան Տիապ Լիբանանի վարչապետ նշանակուեցաւ

69  Քուէ ստանալով  Հասսան  Տիապ  Լիբանանի  վարչապետ  նշանակուեցաւ

Լիբանանի նախագահութիւնը      հաղորդագրութիւն մը  հրապարակելով Հասսան Տիապը    երկրի վարչապետ  նշանակելու մասին յայտարարեց։

 

 Աղբիւրը   նաեւ նշեց, որ Տիապի  անունը   տուած են    69  երեսփոխաններ, մինչ      43  երեսփոխաններ  մնացած են  ձեռնպահ, իսկ    14   երեսփոխաններ        տուած են   Նաուաֆ Սալամի անունը։

 Այսպիսով Հասսան Տիապ   դարձած է  Լիբանանի  վարչապետ եւ նշանակումէն անմիջապէս ետք   բարձրացած  է  Պաապտայի   նախագահական  պալատ, ուր հանդիպում ունեցած է  երկրի նախագահ  զօր. Միշէլ  Աունին հետ։