image

Զոհված Ռուստամ սարկավագի նշանած պարուհին առաջին անգամ պարելու է պատերազմից հետո

Զոհված Ռուստամ սարկավագի նշանած պարուհին առաջին անգամ պարելու է պատերազմից հետո

Հուլիսի 28-ին ժամը 18։30 Իջևան քաղաքում տեղի է ունենալու Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Ռուստամ սարկավագ Պողոսյանի սիրած աղջկա, նշանածի` Մերիի պարային բեմադրություն երեկոն, որը նվիրված է Ռուստամին եւ Տավուշի մարզից զոհված 119 տղաների հիշատակին։

Մերին պարուհի է, պարի ուսուցչուհի, պատերազմից հետո առաջին անգամ է պարելու բեմում։

 

 

Ռուստամ սարկավագ Պողոսյանը ծառայել է Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ որպես սարկավագ։ 2019 թվականի հուլիսի 28-ին մեկնել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Արցախի երկրորդ պատերազմի Հայ-ռազմական գործողությունների ժամանակ Կարմիր շուկա տարածքում։ Հուղարկավորված է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում։