image

Ըստ Արտակ Զաքարեանի Փաշինեան պիտի փորձէ հրաժարիլ ռուսերէն

Ըստ Արտակ Զաքարեանի Փաշինեան պիտի փորձէ հրաժարիլ ռուսերէն

Այսօր աշխարհի մէջ զարգացումներն այնպիսին են, որ ոչ մէկ երկիր ոչ մէկ երկրի անվտանգութեան երաշխիք չի տար. Հետեւաբար Ֆրանսան մեզի անվտանգութեան երաշխիք եւ խոստում չի տար եւ պիտի չտայ, ոչ ալ Եւրոպական Միութիւնն ու Միացեալ Նահանգները: Այս մասին ըսած է ՀՀԿ խորհուրդի անդամ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

«Ադրբեջանին անվտանգութեան երաշխիք տուել է միայն Թուրքիան, մեզ անվտանգութեան երաշխիք եւ խոստում տուել է Ռուսաստանը: Վիճելի է, թէ ինչքան է կատարուել, բայց այդ երաշխիքները եւ գործընկերութիւնը երկկողմանի է լինում, միակողմանի չի լինում: Հիմա ինձ հետաքրքիր է, թէ Ֆրանսայի հետ երկկողմանի ինչ պարտաւորութիւններ կայ, բացի վճարները, որոնք ուղղուելու են Հայաստանի բիւջէից՝ զէնքի դիմաց: Զէնքի շուկան խանութից առեւտուր անել չի, կան լուրջ հեռանկարային խնդիրներ, որը մեզ համար կարող է լինել նաեւ խնդրայարոյց:

Մենք գիտենք, որ մեր տարածաշրջանում ԵՄ-ից բացի շահեր ունեն նաեւ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան: Արդեօք մի փոքր օգուտը մի մեծ վնասի չի վերածուի»,-ըսած է Արտակ Զաքարեանը:

Անդրադառնալով արտաքին միջաշառաւիղը փոխելու խնդրին, ան ըսած է. «Ես վստահ եմ, որ Նիկոլն իր աթոռը պահելու համար փորձելու է արտաքին վեկտորը փոխել, փորձելու է տարածաշրջանում Ռուսաստանից հրաժարուել, ինչը չի յաջողուելու, որովհետեւ Ռուսաստանից հրաժարուելն անհնարին է: Այսօր Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ ռուսական կախուածութեան մէջ են: Մեր տնտեսութեան ճնշող մեծամասնութիւնը կախում ունի Ռուսաստանից, մեր հայրենակիցների մի հսկայ հատուած Ռուսաստանից, ռուսական միջավայրից ունեն ուղղակի եւ անուղղակի կախուածութիւն եւ կապեր: Մենք պէտք է Ռուսաստանի իշխանութիւնների համար լինենք հասկացուած»:

Զաքարեանը նկատած է, որ Հայաստանի քաղաքականութիւնը միշտ եղած է հաւասարակշռուած, բայց ՀՀ իշխանութիւնները այդ այսօր խախտած են. «Էլ աւելի խորացնում են դա աւելի ու աւելի վտանգաւոր դարձնելով Հայաստանի համար: Եթէ 44-օրեայ պատերազմից յետոյ ռուսական խաղաղապահները եկան, ՌԴ-ն շահագրգիռ էր, որ պատերազմն օր առաջ կանգնեցուի, եւ անվտանգութեան մեխանիզմներ դրուեն, ապա հիմա դա կարող է չլինել: Երեք տարի այդ մեխանիզմները գործեցին, յետոյ չգործեցին: Ինչո՞ւ չգործեցին, ՌԴ-ն ունի իր բացատրութիւնը, Հայաստանը չի տուել այդ բացատրութիւնը: Ռուսաստանը պաշտօնական մակարդակով ասել է՝ եթէ Պրահայում այդ յայտարարութիւնը չլինէր, այսպէս չէր լինի: Հայաստանը չի ասում հակառակը, չի ասում՝ չէ, Պրահայի յայտարարութիւնը կապ չունի»:

 

Լուրը՝ NEWS.am-էն