Ան նշած է, որ այսօր իրենք երթ չեն ըրած, որովհետեւ պէտք չէ տրուին Նիկոլ Փաշինեանի սադրանքներուն. «Մենք գնալով շատանում ենք, աւելանում ենք: Մենք շարունակում ենք պայքարը, Բաղրամեան պողոտան մեր պայքարի հրապարակն է: Սա մեր տունն է, մեր խրամատն է, հայ ժողովրդի պայքարի հրապարակն է: Եկէք պայմանաւորուենք, որ այս հրապարակը կ'ազատենք միայն այն դէպքում, երբ այս դաւաճանին կը հեռացնենք: Գիշերում ենք այս հրպարակում, պէտք է պինդ պահենք այս խրամատը: Այստեղից է թելադրւում Հայաստանի քաղաքական օրակարգը: Նիկոլը գոյութիւն չունի եւ վերջ:
Չորեքշաբթի այս շէնքում տեղի ունենալու է կառավարութեան հետ հարցուպատասխան: Ըստ օրէնքի վարչապետը պէտք է ներկայանայ խորհրդարան: Այդ օրը, այդ ժամին այս հրապարակում յայտարարում ենք հանրահաւաք: Այդ օրը 16. 00-ին հաւաքւում ենք այստեղ: Վաղը շարունակուելու են բողոքի, անհնազանդութեան արշաւները»,-ըսած է Սաղաթէլեանը:
Ան առաջարկած է երթով շարժիլ դէպի նախագահի նստավայր եւ աջակցութիւն յայտնել ՀՀ նախագահին: