Անոնք որոնք կ՚ուզեն տեսնել, թէ գործնականօրէն ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախօսութիւնը, կը խնդրեմ երթալ Կիրանց։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։
«Երէկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախօսութիւնը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։
Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախօսութեան առաջին իրագործումն է։ Սահմանազատուած եւ սահմանագծուած պետական սահման, անվտանգ եւ խաղաղ կեանք, նորակառոյց դպրոց, բարեկարգ աւտոմայրուղի, վերականգնուող եկեղեցի, բնակչութեան աճ․ մինչեւ սահմանազատումը Կիրանցում 80 տուն կար, հիմա կառուցւում է եւս 43–ը։
Սա՛ է Իրական Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թէ գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախօսութիւնը, խնդրում եմ գնալ Կիրանց։ Ոչ թէ լսել Կիրանցի մասին, այլ գնալ եւ տեսնել։ Մի անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լաւ է»,-գրած է ան։