Հրատապ լուրեր:

Ողբերգական վթարից զոհվածներից մեկը մեր գործընկերն է` ֆոտոլրագրող Գարիկ Արմենակյանը

Ողբերգական վթարից զոհվածներից մեկը մեր գործընկերն է` ֆոտոլրագրող Գարիկ Արմենակյանը

Ինչպես տեղեկացրել էինք, օգոստոսի 22-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին, դեռևս անհայտ պայմաններում, Mitsubishi Montero մակնիշի GEN-045 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 40 մետր գլորվել ձորը: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի  տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածներից մեկը ֆոտոլրագրող Գարիկ Արմենակյանն է, ով աշխատել է «Հայ զինվոր» թերթում, հայտնի է նաեւ իբրեւ զինվորական ֆոտոլրագրող: 41-ամյա Գարիկ Արմենակյանը հայտնի  զինվորական ֆոտոլրագրող Հովհաննես Արմենակյանի որդին է: Գարիկի հետ  զոհվածը ԵԿՄ անդամ Հենրիկ Լեւոնյանն է: Նրանց հետ Արցախ մեկնող  օպերատոր Լիպարիտ  Ասատրյանը, ,բարեբախտաբար, ծանր վնասվածքներ չի ստացել: