image

Ծեծի է ենթարկվել Շանթ Հարությունյանի որդին. նա հիմա գտնվում է հիվանդանոցում.ԳԱԼԱ

Ծեծի է ենթարկվել Շանթ  Հարությունյանի որդին. նա հիմա գտնվում է հիվանդանոցում.ԳԱԼԱ

Հայաստան – Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին:

Վերջինս հիմա գտնվում է հիվանդանոցում: Միջադեպի մասին ԳԱԼԱ-ին մանրամասներ է հայտնել ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը: «Ստադիոնում ֆուտբոլի ժամանակ, քաղաքացիական հագուստով երկու հոգի անընդհատ խանգարում էին Շահենին եւ նրա ընկերոջը ֆուտբոլ դիտել: Փակում էին դիմացը, կանգնել էին ու խանգարում էին: Շահենենք գնում էին աջ, նրանք էլ դեմները փակում էին, աջ էին գնում: Գնում էր ձախ, նրանք էլի դիմացը փակում էին»: Շուշանյանն ասաց, որ այս մասին տեղյակ են պահել նաեւ ոստիկաններին, կարգադրիչներին, սակայն ուշադրություն դարձնող չի եղել, մինչեւ որ վիճաբանություն է տեղի ունեցել եւ Շահեն Հարությունյանին վնասել են:

Մեր այն հարցին, թե ովքեր էին այդ անձինք, որ վիճաբանություն էին հրահրում, Վ. Շուշանյանն ասաց, որ կարող են միայն ենթադրել, որ այդ ամենն արվել է Ռուբեն Հայրապետյանի հրահանգով: Քանի որ Հայաստան – Դանիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Շահենին հրավիրել է առանձնազրույցի եւ զգուշացրել, որ հանկարծ չփորձի կրկնել Հայաստան – Պորտուգալիա խաղի ժամանակ կատարածը եւ չներխուժի խաղադաշտ: