«Ես զանգեցի Անի Գէորգեանին, մենք ճանապարհին օփերացիա ենք մշակել, որ եթէ նրան բռնութեան ենթարկեն, ես պէտք է տեսանկարահանեմ, եթէ ինձ՝ ինքը»,- ըսած է Սիւզի Բադոյեանը:
Tert.am-ի լրագրող Անի Գէորգեանը ներկայացուցած է մանրամասներ, թէ ինչպէս նկարահանման ժամանակ խլած են իր բջիջային հեռախօսը:
«Ոստիկանների ներկայութեամբ մի շրջիկ ցուցարար կին ինձ ապտակեց եւ խլեց հեռախօսս, դա մենք հրապարակել ենք, իմքայլական մարզային հեղինակութիւնները այդ կնոջ ձեռքից էլ իմ հեռախօսը վերցրեցին եւ հաւանաբար ուզում էին ինֆորմացիան ջնջել, այդ պահին, որ բղաւում էի, որ հեռախօսս վերադարձնեն, ոստիկանները միջամտեցին, բայց այդ ընթացքում կինը հասցրեց ինձ ապտակել»,- ըսած է Անի Գէորգեանը:
Լրագրողը նաեւ յայտնած է՝ իր հետ տեղի ունեցած միջադէպերու առնչութեամբ մի քանի անգամ ոստիկանութիւն հաղորդում ներկայացուցած է, բայց որեւէ արդիւնք չէ եղած: