image

Սուտին դէմ. Գեղամ Մանուկեանը արագաչափին վրայ Փաշինեանի պատկերը զետեղեց

Սուտին դէմ. Գեղամ Մանուկեանը արագաչափին վրայ  Փաշինեանի պատկերը  զետեղեց

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը ֆէյսպուքեան գրառում կատարած է` կից լուսանկարով, որուն մէջ ինք Նիկոլ Փաշինեանի նկարը կը փակցնէ Կոմիտասի պողոտայի արագաչափերէն մէկուն վրայ․

«Մի լուսանկարի պատմութիւն...

Այսօր Դիմադրութեան իրազեկման երթի ժամանակ Կոմիտաս պողոտայում Իշխան Սաղաթէլեանը ելոյթում նշեց, որ նիկոլականութիւնը 2018-ին, առաջին իսկ գործողութիւններից սկսեց սուտ խոստումներ տալ, որոնք իշխանութեան գալուց յետոյ որեւէ մէկը չկատարեց:

Դրանցից մէկը շատերը կը յիշեն` արագաչափերի արգելման խոստումն էր: Ի յիշեցում այդ չկատարուած սուտ խոստման, իր լուսանկարով ու ստախօս գրութեամբ պաստառը, զինակիցներիս օգնութեամբ փակցրեցի արագաչափի վրայ:

Ոչ թէ արագաչափեր փակելու շարժում էինք անում, այլ յիշեցնում էինք, թէ Երեւանի ամէն մի քայլափոխում կարելի է նրա ստերը, չկատարուած խոստումները յիշեցնել: Արագաչափից յետոյ` մեթրոյի կայարան, երբ Աջափնեակի կայարանն այդպէս էլ չկառուցուեց: Բացուեցին, մի քանի ամիս յետոյ փակուեցին նախագահականի ու ԱԺ-ի դարպասները: Շարքը կարելի է շարունակել:

Ու շարունակելու ենք յիշեցնել ամէն քայլափոխի: Բայց ստերը կարելի էր համարել յանցանք, եթէ չլինէին աւելի մեծ, ազգակործան յանցանքները, որի համար էլ նրա օր առաջ հեռացումը մեր երկրի ազատագրման համար օդ ու ջրի պէս անհարժեշտ է: Այդ իսկ պատճառով է մեր որեւէ վայրկեան չնահանջող պայքարը: Արդիւնքները` շուտով: Հիմա` չենք կանգնում, ընկճւում, ընդլայնում ենք մեր շարքերն ու գնում դէպի յաղթանակ»: