image
Հրատապ լուրեր:

Սիսիանի քաղաքապետը պիտի հրաժարի

Սիսիանի քաղաքապետը պիտի հրաժարի

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսեանը հրաժարականի դիմում ներկայացուցած է։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է անոր փաստաբան Էմին Խաչատրեանը։

«Տեղեկացնում եմ, որ ՀՀ Սիւնիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսեանը, ցանկանալով զբաղուել ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորի լիազօրութիւններից բխող գործունէութեամբ, 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սիւնիքի մարզի Սիսիանի համայնքի աւագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազօրութիւնները վաղաժամկէտ դադարեցնելու մասին դիմում»,- գրած է ան։