Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում»,- գրել է նա։