Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային շարժման համաշխարհային առաջնորդներից մեկը` Վիկտոր Փինեդան շարունակում է զարմացնել գործելու եռանդով եւ կյանքի հանդեպ անսահման սիրով: Փինեդան նշանակվել է Սպիտակ տան Ճարտարապետության եւ տրանսպորտային խոչընդոտների վերացման խորհրդի անդամ: Մինչ այդ, հինգ տարեկանից սահմանափակ կարողություններով Փինեդան, որից անբաժան է շնչառական հատուկ սարքը` Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքային եւ տարածաշրջանային ծրագրման բաժնի դասախոս էր, եւ ծրագրեր է իրականացնում աշխարհով մեկ` սահմանափակ կարողություններով մարդկանց հետ հանդիպումների եւ նախագծերի միջոցով նրանց ներշնչելով կյանքի հանդեպ դրական զգացումներ:
Փինեդան ամուսնացած է եւ ունի երեխաներ:
Այս տարի Վիկտոր Փինեդան եղել է նաեւ Հայաստանում` ԱՄՆ դեսպանատան եւ «Փրոջեքթ հարմոնի ինթերնեշնլ» կազմակերպության «Կյանքը լի է հրաշքներով» ծրագրի շրջանակներում: