image
Հրատապ լուրեր:

«Հսկայական անելիք կայ, աղէտների չափերը հսկայական են». Սանոսեան ամփոփած է կատարուած աշխատանքները

«Հսկայական անելիք կայ, աղէտների չափերը հսկայական են». Սանոսեան ամփոփած է կատարուած աշխատանքները

Արագ արձագանգման շտաբի նիստէն ետք Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար Գնել Սանոսեանը ամփոփած է ջրհեղեղի պատճառով ստեղծուած աղէտի գօտիին մէջ կատարուած աշխատանքները եւ ներկայացուցած վաղուան ընելիքները։

«Օրուայ ընթացքում տարբեր ժամերի մասնագէտներ ենք ուղարկում այդ բնակավայրեր։ Բացի այն, որ բնակավայրերի հետ, ի հարկէ, կապ կայ, եւ վարչական ղեկավարները ներկայացնում են կարիքները, այնուամենայնիւ, օրուայ ընթացքում մասնագէտներ են գնում այնտեղ, ովքեր փորձում են տեղում գոյքագրել՝ ինչ խնդիրներ կան եւ որոշակի մատակարարումներ իրականացնել։ Այսօր էլ գոյքագրել ենք մի շարք կարիքներ, եւ վաղ առաւօտից տեղի կ՚ունենան մատակարարումներ»,-ըսած է Գնել Սանոսեանը։

Նախարարը նշած է, որ կամաւորներու անհրաժեշտութիւն կայ։

«Գնալով, ի հարկէ, աշխատանքների ծաւալը մեծանում է, յանձնարարականները աւելանում են, բայց ներգրաւելով տարբեր գործընկերների՝ փորձում ենք այդ աշխատանքները հնարաւորինս արագ կազմակերպել՝ չնայելով, որ հսկայական անելիք կայ, աղէտների չափերը հսկայական են»։