image

Սահմանափակ կարողություններով Վիկտոր Փինեդան Սպիտակ տանը աշխատանք է ստացել

Սահմանափակ կարողություններով Վիկտոր  Փինեդան Սպիտակ տանը  աշխատանք է ստացել

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միջազգային շարժման համաշխարհային առաջնորդներից մեկը` Վիկտոր Փինեդան շարունակում է զարմացնել  գործելու եռանդով եւ  կյանքի հանդեպ անսահման սիրով: Փինեդան նշանակվել է Սպիտակ տան Ճարտարապետության եւ տրանսպորտային խոչընդոտների վերացման խորհրդի անդամ:  Մինչ այդ, հինգ տարեկանից սահմանափակ կարողություններով Փինեդան, որից անբաժան է  շնչառական հատուկ  սարքը`  Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի քաղաքային եւ տարածաշրջանային ծրագրման բաժնի դասախոս էր, եւ ծրագրեր է իրականացնում աշխարհով մեկ` սահմանափակ կարողություններով մարդկանց հետ հանդիպումների եւ  նախագծերի միջոցով  նրանց ներշնչելով կյանքի հանդեպ դրական զգացումներ:

Փինեդան ամուսնացած է եւ ունի երեխաներ: 

Այս տարի Վիկտոր Փինեդան եղել է նաեւ Հայաստանում`  ԱՄՆ դեսպանատան եւ «Փրոջեքթ հարմոնի ինթերնեշնլ» կազմակերպության «Կյանքը լի է հրաշքներով» ծրագրի շրջանակներում: