ՀԲԸՄ հովանավորությամբ Երեւանում գործող «Քլոտիա Նազարյան» բժշկական կենտրոնը մինչեւ այս տարեսկիզբ բժշկական խորհրդատվական եւ այլ ծառայություններ էր մատուցում սիրիահայերին եւ լիբանանահայերին։
Աշխատողները հիմնականում սփյուռքահայեր են: Տարեսկզբին, ընդլայնելով գործունեության շրջանակը, բարեգործական այս կենտրոնը սպասարկում է նաեւ արցախցիներին: Կենտրոնը միաժամանակ աշխատանքի է ընդունել արցախցի բժիշկների, որոնցից է Մարտակերտից տեղահանված բժշկուհի Մարինե Պետրոսյանը, որ այս տարվա օգոստոսին աշխատանքի է անցել կենտրոնում:
Արցախցի բժշկուհի Մարինե Պետրոսյանը
Նրա որդին՝ Սերգեյը զոհվել է անցյալ տարի՝ Արցախի պաշտպանության մարտերում: Լրացավ հերոսաբար նահատակվելու մեկ տարին: Բժշկական կենտրոնի աշխատակիցներն այդ առթիվ ցավակցագիր են տարածել:
«Սիրելի՛ բժշկուհի Մարինէ Պետրոսեան. «Գլոտիա Նազարեան» բժշկ.կեդրոնի աշխատակիցները սրտի անհուն կսկիծով իրենց վշտակցութիւնները կը յայտնեն Ձեր զաւկի՝ Սերգեյի հերոսաբար զոհուելու անասելի տխուր մէկամեակի առիթով: Սիրելի բժշկուհի ջան, մենք խորապես կը կիսենք քո շատ մեծ ու խորունկ ցաւը, թող Աստուած իր լուսաւոր ու պայծառ հոգին լուսաւորէ եւ երկնային լոյսերու մէջ հանգչի իր ազնիւ, հայրենասեր հոգին, խունկ եւ մրմունջ մը աղօթք՝ իր Սուրբ շիրմին եւ անմար յիշատակին:
Փառք ու պատիւ մեր հերոսներուն»: