image

Պոլսոյ մէջ. Պատրիարքէն ետք 3 այլ միաբաններ ՝«Քորոնա»ով վարակուած

  Պոլսոյ մէջ. Պատրիարքէն ետք 3  այլ  միաբաններ ՝«Քորոնա»ով վարակուած

Օրեր առաջ լրահոսին մէջ երեւացած էր լուր այն մասին, որ Պոլսոյ Հայոց Ամեն. Տ. Սահակ Բ. Պատրիարքը վարակուած է «Քորոնա»ով։ 

Այս թեմայով նոր զարգացումներ կան եւ ըստ Պոլսոյ մեր պաշտօնակից «Ժամանակ»ին Պատրիարքէն բացի (որ դարմանման բնականոն փուլ մը կը բոլորէ), նոյնպէս «Քորոնա»ով վարակուած է Միաբանութեան անդամներ ՝Հոգշ. Տ. Աբղ Սերովբեան  (Լուսանկարը) , քահանայից դասու հայրեր ՝Արժ.  Տ. Անդրէաս Ա. Քհնյ. Յակոբեանն ու Տ. Պետրոս Քհնյ. Պուլտուքեանը։

 

 Շուտափոյթ ապաքինում եւ կորովի վերականգնում կը մաղթենք մեր միաբաններուն, ինչպէս նաեւ Պատրիարք հօր կը մաղթենք արագ ապաքինում։