image

Պրիւքսէլի մէջ փաստաթուղթի ստորագրութիւն պիտի չըլլայ

Պրիւքսէլի մէջ   փաստաթուղթի ստորագրութիւն պիտի չըլլայ

Պրիւքսէլի մէջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի, Եւրոմիութեան խորհուրդի նախագահ Շառլ Միշէլի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման ընթացքին որեւէ փաստաթուղթի ստորագրում չի նախատեսուիր: Այս մասին յայտնած է Հայաստանի Հանրապետութեան Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը: ՀՀ Անվտանգութեան խորհրդի քարտուղարը անդրադարձած է նաեւ հնչող քննադատութեան, թէ հանդիպման օրակարգը գաղտնի կը պահուի․

«Դա առնուազն տարօրինակ քննադատութիւն է, որովհետեւ Ատրպէյճանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրայայտ է: Դրանք են` յարաբերութիւնների կարգաւորման կամ խաղաղութեան բանակցութիւնների մեկնարկի համար մեր եւ Ատրպէյճանի ներկայացրած կէտերը, որոնք նոյնպէս հրապարակուած են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգաւորման թեման, գերիների վերադարձի եւ անյայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապուած հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպէս նաեւ սահմանային անվտանգութեան հարցերով երկկողմ յանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապուած հարցեր: Սա նոյն օրակարգն է, ինչ քննարկուել է նախորդ հանդիպումների ընթացքում»:

Լրագրողներու հարցին՝ թէ փաստաթուղթի ստորագրում կը նախատեսուի՞:

«Ոչ, որովհետեւ, օրինակ տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահութեամբ եւ բարձրագոյն մակարդակում ձեռքբերուած պայմանաւորուածութիւնների քննարկումները այդ ձեւաչափով պիտի շարունակուեն: Նոյնը կարելի է ասել նաեւ միւս հարցերի մասին, որոնք աւելի մանրամասն քննարկւում են աշխատանքային ձեւաչափերով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Պրիւքսէլում նախատեսուած չէ: Ենթադրւում է, որ կը լինի քննարկումների արդիւնքների մասին հաղորդագրութիւն»: