Վարչապետ Նիկոլ Փաշինեան Սուրբ Զատիկը կրկին սաղմոսով շնորհաւորեց՝ այս անգամ 139-րդով:
«Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
Ազատի՛ր ինձ, Տէր, չար մարդուց, անիրաւ մարդուց փրկի՛ր ինձ:
Իրենց սրտում նրանք անօրինութիւն խորհեցին, եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստուեցին:
Օձի պէս սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թոյն կար իժի:
Պահպանի՛ր ինձ, Տէր, մեղաւորի ձեռքից, եւ չար մարդուց փրկի՛ր ինձ. նրանք խորհեցին խափանել ընթացքն իմ:
Ամբարտաւաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջեւ, եւ իմ շաւղի շուրջը գայթակղութիւններ դրին:
Ասացի. «Դու իմ Տէր Աստուածն ես, ակա՛նջ դիր, Տէր, աղօթքիս ձայնին»»:
Մնացեալը՝ տեսանիւթով: