image

«Ես անհամբեր եմ Փաշինեանի հետ հանդիպմանը». Ղազարեանը յորդորեց չձգձգել ԱԺ աշխատանքները

«Ես անհամբեր եմ Փաշինեանի հետ հանդիպմանը». Ղազարեանը յորդորեց չձգձգել ԱԺ աշխատանքները

Անհամբեր եմ Փաշինեանի հետ հանդիպման: Այս մասին ըսած է «Ուժեղ Հայաստան» խմբակցութեան անդամ Էդգար Ղազարեանը:

Անդրադառնալով յանձնաժողովներու նախագահներու պաշտօններուն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»ի թեկնածուներու չընտրուելուն, խմբակցութենէն Էդգար Ղազարեանն ըսած է, թէ իր ընկալմամբ ««Քաղաքացիական պայմանագիր»ը քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել Ազգային Ժողովի աշխատանքները»:

«Օգոստոսի 2-ից մենք աշխատում ենք, արդէն 16-րդ նիստն է, եւ մենք դեռ չենք անցել մեր երկրի համար կարեւոր նշանակութիւն ունեցող քաղաքական հարցերի քննարկմանը: Ազգային Ժողովի ղեկավար մարմինների ընտրութիւնը միտուած է ընդամէնը Ազգային Ժողովի հետագայ 5 տարիների աշխատանքների կազմակերպմանը:

Հիմա Ֆարմանեանը կ՚ընտրուի, թէ Մանուկեանը, դրանից Ազգային Ժողովի կեանքում ոչ մի էական բան չի փոխւում: Էս ամէն ինչը ձգձգելու, սաբոտաժի իմաստը ո՞րն է: Հիմա պատրաստի թեկնածուներին չեն ընտրում, ասում են՝ չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինեանը գայ Ազգային Ժողով, տենց է ստացւում:

Օրինակ՝ ես անհամբեր եմ իրա հետ իմ հանդիպմանը, թէ դուք ինչի չէք ուզում էդ մարդը գայ էստեղ, չեմ հասկանում: Իրա հեղինակութեամբ, իր գործունէութեամբ էք դուք եկել էստեղ նստել, չէք ուզում, որ գայ: Բա կառավարութիւնը պիտի գայ, որ մենք աշխատենք, մենք կառավարութեանը պէտք է վերահսկենք:16 նիստ է՝ իրենք դեռ էստեղ չեն եկել»,-նշած է ան: