Մոսկվայում գործող հայտնի «Գայանե» ռեստորանում տեղի է ունեցել «Գոգնոցի տոնակատարություն», որի ընթացքում ներկայացվել են հայկական տարազը, ուտելիքը եւ «Արարատ» կոնյակը: Երեկոյի հյուրերն են եղել Մոսկվայի վերնախավի ներկայացուցիչներ, որոնք, լավագույնս են գնահատել հայկական մշակույթը:
Մոսկվայի «Գայանե» ռեստորանի սեփականատերը ղարաբաղյան ծագումով Գայանե Բրեիովա-Աֆյանն է, ով հայկական ուտեստային մշակույթն է քարոզում Ռուսաստանում եւ աշխարհում: Նա խոհարարական գրքերի հեղինակ է: